Հացադուլ Գյումրիում. դպրոցի տնօրենը պահանջում է վերականգնել իր հպարտությունը. Aravot.am
Մոտ մեկ ժամ առաջ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն, դաշնակցական Հովհաննես Պետրոսյանը։ Նա Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ պատճառը եռակողմ համաձայնագիրն է, ըստ որի, 2 ժամից հանձնում ենք Լաչինի փրկօղակը։
«Ես իմ քայլով կոչ եմ անում իմ ազգին ոտքի կանգնել, մենք երկիր ենք կորցնում։ Ես այսօր բառիս բուն իմաստով ինձ զգում եմ ստորացված, նվաստացած, չեմ ուզի ստորացված ապրել այս երկրում, առավել եւս չեմ ուզում, որ այդպես ապրեն իմ զավակները, իմ աշակերտները, իմ բարեկամները, իմ ընկերներ»,-ասաց Հովհաննես Պետրոսյանը։
Նա ցավով նշել է, որ իր շրջանավարտներից երեքը զոհվել են` առ ոչինչ տալով իրենց կյանքը։
Դպրոցի տնօրենը նաեւ նախազգուշացրել է, որ չփորձեն թիրախավորել իր ընտանիքին, ինքը երբեւէ սոցցանցերում գրանցված չի եղել եւ չի պատրաստվում գրանցվել։
«Ես 21 տարուց ավել դպրոցի տնօրեն եմ, ես սովորեցրել եմ ապրել, սովորեցրել եմ սիրել հայրենիքը։ Այս տխրահռչակ հայտարարությունը ստորագրելուց հետո խորհրդակցում էի իմ պատմաբան ընկերոջ հետ, ասում էի` ի վերջո մեր դասագրքերում կա Շուշիի գրավման տոնակատարություն, «Հարսանիք լեռներում», հաջորդ մայիսին մենք ի՞նչ ենք ասելու մեր երեխաներին, մեր զավակներին։ Չգիտեմ, ես դատարկված եմ, ստորացված եմ, ես չեմ ուզում այդպես ապրել»,-ասաց տնօրենը։ Նա նաեւ նշեց, որ 2,5 տարի առաջ ասում էին` քայլ արա, այժմ իրական քայլ անելու ժամանակն է. պետություն ենք կորցնում, երկիր ենք կորցնում։
«Մեզ նվաստացրել են, այլեւս լռելու տեղ չունենք, վախենալու տեղ չունենք, ումից վախենանք, երկիր ենք կորցրել։ Ուզում եմ այնպես անեն, որ որպես հայ` մի փոքր վերականգնվի հպարտությունս», հայտարարել է դաշնակցական տնօրենը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...