Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրը հրատապ լուծում է պահանջում
Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի անվտանգության խնդիրն այն չբանակցված հարցերից է, որը հրատապ լուծումներ է ենթադրում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Առայսօր դրա անվտանգություն ամբողջովին ապավովված չէ, իսկ մեկ օր հետո, երբ Քաշաթաղի շրջանը (Լաչին) ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, ապա դրա վտանգավորության աստիճանն առավել մեծ կլինի։
Այս օրերին, այդ ճանապարհին, ադրբեջանցիները տարբեր բնույթի սադրանքների են գնում, որովհետև նույն ճանապարհով՝ Լիսագոր-Շուշի հատվածում, կարող ես հանդիպել ինչպես ԱԶԵ համարներով մեքենաների, այնպես էլ՝ մայրուղով ձիով կամ ոտքով ճեմող ադրբեջանցիների։
Վերջիններս տարբեր շարժումներով ոչ միայն սպառնում են մայրուղով անցնող մեր հայրենակիցների, այլ հնարավոր բոլոր միջոցներով տեխնիկական խնդիրներ առաջացնում։
Սա լուրջ խնդիր է, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը ժամանակին չի բանակցել, և այսօր էլ այս թեմայի հետ կապված լուրջ քննարկումներ չկան։
Քաշաթաղի ամբողջական հանձնումը էականորեն մեծացնելու է այս խնդիրը, հատկապես որ ճանապարհի տարբեր հատվածներում գտնվող համայնքների ճակատագիրը անորոշ է»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...