Բերձորից, Աղավնոյից և Սուսից տարհանում չի լինի. 26 բնակվայր հանձնում ենք Ադրբեջանին
Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը 24News-ի հետ զրույցում հայտնել է, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներից բնակիչների տարհանում չի իրականացվում:
«Հիմա ես երթևեկում եմ Բերձորով, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Ալավերդյանը:
Նա նշեց, որ պայմանավորվածության համաձայն, ադրբեջանական կողմը ժամը 12:00-ից հետո մուտք կգործի Լաչինի (Քաշաթաղի) տարածք:
Ալավերդյանի խոսքով՝ բնակիչների, անհատների մոտ խուճապ, իհարկե, կարող է լինել, բայց, ամեն դեպքում, խաղաղ բնակչությունը այս պահին ապրելու, արարելու խնդիր չունի:
«Ամբողջ հյուսիսային կողմը տվեցինք ադրբեջանցիներին՝ 26 բնակավայր, 3 բնակավայրերն են մնացել մեզ մոտ: Դժվար է ասել, որ այստեղ մարդիկ բնականոն կյանքով են ապրում, բայց ամեն դեպքում ապրում են, նորմալ է ամեն ինչ»,-նշեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապահովությանը, որը կգործի դեկտեմբերի 1-ից (5 կմ լայնությամբ) Ալավերդյանը վստահեցրեց, որ անվտանգությունը ապահովում են ռուսական խաղաղապահ զորքերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնում Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...