ԲԴԽ նախագահն ու երեք անդամներ ևս հրաժարվել են հանդիպել ՀՀ վարչապետի հետ. Mediaport
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և երեք անդամներ՝ Ստեփան Միքայելյանը, Արմեն Հայկյանցը և Մեսրոպ Մակյանը նույնպես հրաժարվել մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը:
Նրանք նշել են, որ վարչապետի հետ նման եղանակով հանդիպումը, որին մասնակցում են նաև ՀՀ գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, ՀՔԾ պետը, հակասում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին և հակաօրինական է։
Վարչապետի հետ հանդիպմանը մեծ սիրով մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանը և Վիգեն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Լիպարիտ Մելիքջանյանը նախկինում եղել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքով պատգամավորի թեկնածու, իսկ Վիգեն Քոչարյանը համակարգում ունի «մոլի նիկոլականի» համբավ։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել են առանձին քրեական գործերով քննության վիճակը, իսկ դրան մասնակցող դատավորները և ԲԴԽ անդամները նստել էին ԱԱԾ տնօրենի, քննչական մարմինների ղեկավարների, արդարադատության նախարար Ռուստամ Բադյանի և Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողքին, ինչի արդյունքում Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ դատական համակարգը նույնպես իրեն է ենթակա մարմին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, նա 2-3 օրվա ընթացքո...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...