Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 23 500 փախստական. ՌԴ ՊՆ
Փախստականների թիվը, ովքեր կարողացել են ռուս խաղաղապահների օգնությամբ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադառնալ, գերազանցել է 23 500-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: «Ընդհանուր առմամբ, 23 514 փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրերը»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է»: Ռուս խաղաղապահները նաեւ շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Անցած օրվա ընթացքում Հայաստանի տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2115 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել են Ստեփանակերտի 2,85 կմ ճանապարհներ, 5,9 հա տեղանք: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 104 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում մաքրվել է 14,67 հա տարածք, 5,5 կմ ճանապարհ, 81 բնակելի շենք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 416 պայթյունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...