Զինվորական դատախազությունը ՊՆ-ից ստացել է պետական գնումների վերաբերյալ փաստաթղթերը և ուղարկել ՔԿ
ՀՀ զինված ուժերի կարիքների համար իրականացվող պետական գնումներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումների, ռիսկերի վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերի միջոցով արվել են հանրային որոշակի քննարկումների տեղիք տված հրապարակումներ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նկատի ունենալով, որ դրանց հետ կապված որոշակի հարցադրումներ են ուղղվում նաև ՀՀ դատախազությանը, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ զինվորական դատախազությունը շարունակում է իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրություններ իրականացնել պաշտպանության ոլորտում պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության բնագավառում:
Այդ համատեքստում ՀՀ զինվորական դատախազությունն արդեն իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջել և ստացել էր զինված ուժերի կարիքների համար, այդ թվում նաև ռազմական դրության պայմաններում, իրականացվող (ներառյալ հանդերձանքի և, մասնավորապես, ճտքավոր կոշիկների) պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:
Դրանցում առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում այդ փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին՝ ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,- գրել է Աբրահամյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:&...