ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի «անօրինական գործողությունների» դեմ
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ԵՄ առաջնորդներին կոչ է արվում պահպանել միասնությունը, «քայլեր ձեռնարկել և կոշտ պատժամիջոցներ կիրառել ի պատասխան Թուրքիայի «անօրինական գործողությունների»՝ 1lurer -ի փոխանցմամբ հաղորդում է Reuters-ը:
Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Եվրամիության խորհուրդը:
Եվրամիության դիվանագետներից մեկի կարծիքով՝ հարցը հեշտ չի լուծվի, քանի որ Թուրքիան ԵՄ-ի առանցքային գործընկերն է մի շարք ոլորտներում, հետևաբար, այդ հարցում ԵՄ կառավարությունների ներսում միասնականություն չկա:
Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները Անկարայի հետ հարաբերությունների հարցը պետք է քննարկեն դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:&...