Դիմել եմ ՌԴ դեսպանին՝ Շուշիի 5 թանգարաններից ցուցանմուշները դուրս բերելու համար. պատգամավոր
Երեկ ես էլ իմ հերթին պաշտոնական նամակով դիմել եմ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ որպես ՌԴ ներկայացուցչի, խնդրել եմ միջնորդել ադրբեջանական կողմին, որպեսզի հնարավորություն տրվի Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանն ինչ-որ կերպ տեղափոխվել Հայաստան։Այս մասին գրառում է կատարել ԼԿՀժական պատգամավոր Աննա Կոստանյանը։
Նա մասնավորապես գրել է․
«Նամակում նշել եմ նաև, որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Ս․ Լավրովի, ՌԴ նախագահ Վ․ Պուտինի կողմից հատուկ շեշտադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական առաքելություն իրականացնող խմբի այց դեպի Արցախ կազմակերպելու վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների մասին։
Դեսպանին խնդրել եմ միջնորդել կապ հաստատել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահական առաքելություն իրականացնող զորքերի գլխավոր հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ում օժանդակությամբ հնարավոր կլինի գուցե հայկական կողմից կազմել օպերատիվ խումբ, որը Յունեսկօ-ի խմբի հետ համատեղ մուտք կգործի Ադրբեջանի տիրապետության տակ մնացած արցախյան տարածքներում գտնվող պատմամշակութային վայրեր, սրբավայրեր, թանգարաններ՝ ուսումնասիրություն կատարելու, տեղում փաստավավերագրության համար տեսանկարահանում իրականացնելու և հնարավորության դեպքում ցուցանմուշները Շուշիի 5 թանգարաններից դուրս բերելու համար։
Լիահույս եմ նամակս դրական պատասխան կունենա»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:&...