Կարծում եմ, որ քարտեզի վերաձևում կրկին լինելու է, այս անգամ Ադրբեջանին պատժելու համար. փորձագետ
Ռազմական Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1994թ-ից հետո, պարտված իշխանությանը պատժելուց հետո, Ադրբեջանն անցավ հզորացման գործին, սակայն տնտեսապես հզորանալը բավարար չէր Ադրբեջանին և Հեյդարի որդին որոշեց, որ պետք է համագործակցի Թուրքիայի հետ։ Նա Թուրքիային փաստացի տվեց Նախիջևանը, պայմանով, որ երբ պատրաստ լինի պատերազմի Հայաստանի դեմ, պետք է օգնի իրեն։ 2016թ․-ին մասնակի օգնեց, սակայն դա օգուտ չտվեց, քանի որ ռուսական գործոնը ուժեղ էր և չեզոքացրեց պատերազմը հենց բնում։ Սակայն արդեն 2020թ․-ին իրավիճակ էր փոխվել։ Շահերի համընկնում և բախում կար։ Ռուսաստանը ստիպված էր իր ազդեցությունն ուղղակիորեն ամրագրել տարածաշրջանում։ Սկզբից դա սկսվեց Սյունիքից, որտեղ սկսվեց ծածանվել ռուսական դրոշը, այնուհետև արդեն այն Արցախում, ինչը մնաց հայկական ուժերի վերահսկողության տակ։
Վստահ եմ, որ Թուրքան հաշիվներ ունի պարզելու Ալիևի հետ։ Այս ամենի ավարտից հետո, Թուրքիան հարց է դնելու մեկ պետության և հենց այստեղ կրկին ռուսական շահի բախում կլինի, քանի որ Ադրբեջանը դեռևս մնում է ռուսական ազդեցության ոլորտում։ Կարծում եմ, որ քարտեզի վերաձևում կրկին լինելու է, այս անգամ Ադրբեջանին պատժելու համար։ Մի կողմից, որ չի գնալու Թուրքիայի հետ մեկ պետության գաղափարով, մյուս կողմից, որ գնալու է Թուրքիայի հետ մեկ պետության գաղափարով։ Երկու դեպքում էլ լինելու է ռազմական գործողություն Ալիևին պատժելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավ...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասնում է
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել...