Նախօրեին որոշ գերիների փոխանակում եղել է. պատգամավոր
Այս փուլում քաղաքական բախումների վտանգ չեմ տեսնում, որովհետև որքան էլ կատարվածը բոլորիս համար ծանր լինի, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ կան այլ նպատակներ ու շահեր հետապնդողներ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:
«Բնականաբար, օրվա իշխանությունը կրում է գործընթացների նկատմամբ ողջ պատասխանատվությունը», - ավելացրեց նա:
Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին՝ իշխանական պատգամավորը հավաստիացրեց, որ այս պահին էլ այդ ուղղությամբ գործընթացներ գնում են:
«Նոյեմբերի 27-ին արդեն պետք է նշվի գերիների առաջին խմբի փոխանակման ժամկետը, 11 հոգու համար էլ տեղեկությունների սպասում ենք նոյեմբերի 30-ին: Նախօրեին որոշ գերիների փոխանակում եղել է, բայց ես այդ իրավասու մարմինը չեմ, որ թվեր հայտնեմ», - ասաց Բաղդասարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավ...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...