Բուայեն Ֆրանսիային կոչ արեց ԼՂ հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում կոչ արեց Լեռնային Ղարաբաղի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բուայեն ասաց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկման ընթացքում:
«Չէի կարծում, որ այս դահլիճում նորից կխոսենք էթնիկ զտումների մասին: Ցավում եմ, բայց մեր լռությունը դրա պատճառն է եղել: Որևէ բան չի արվել Հայաստանի համար, որևէ բան չի արվել, երբ հազարավոր հայեր տեղահանվել են: Մեր պետությունը մնացել է չեզոք, ասելով, որ Մինսկի խմբի համանախագահը պետք է լինի չեզոք: Մենք չենք կարող չեզոք մնալ, երբ ջիհադիստներ են գործում: Մնալ չեզոք, նշանակում է նորից մեր եղբայրներին, քույրերին, հայերին թողնել մենակ այս ագրեսիայի դեմ»,- ասաց Բուայեն:
Պատգամավորը նշեց, որ միայն Արցախի անկախության ճանաչումը կարող է լինել այնտեղ բնակվող անձանց անվտանգության երաշխիքը:
«Մենք պետք է ճանաչենք Ղարաբաղը: Փոքր երկիր, որն ունի մեծ մշակութային ու կրոնական արժեք: Անկախությունը միակ երաշխիքն է այնտեղ ապրող անձանց անվտանգության, դա միակ երաշխիքն է խաղաղության: Ֆրանսիան պետք է լինի առաջին երկիրը, որ կճանաչի այդ անկախությունը»,- նշեց պատգամավորը:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատում ընթանում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը: Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը
Ֆրանսիայի Սենատում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևի քննարկումը...