Բանակցային գործընթացը պետք է ամբողջությամբ վերականգնվի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք աշխատունակության արագ վերականգնման հույս ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունները շարունակելու համար։ Նա ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ համանախագահների հետ սերտ շփման մեջ է։
«Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսային զրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք աշխատունակությունը շատ արագ կվերականգնվի»,- ասել է Փաշինյանը։
«Բանակցային գործընթացը պետք է ամբողջությամբ վերականգնվի»,- շեշտել է Հայաստանի վարչապետը։
Միաժամանակ, նրա խոսքով, այս պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն։ «Նկատի ունեմ գերիների, պահվող անձանց ամբողջական փոխանակումը։ Անհետ կորածների հարց կա, զոհվածների դիերի փոխանակման հարց կա։ Կարծում եմ՝ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա»,- կարծում է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավ...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...