ՌԴ-ն 2 մլն եվրո կփոխանցի ԿԽՄԿ-ին՝ Ղարաբաղում իրականացվող աշխատանքների համար
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿի աշխատանքին աջակցելու նպատակով 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անելու առաջարկը։
Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որի մամուլի ասուլիսը հեռարձակվում էր «Ռոսիա-24» հեռուսաալիքով։
«Վերջերս Կարմիր խաչի նախագահն այցելեց Մոսկվա և մեզ հետ կիսվեց այդ տարածաշրջանում կյանքի կոչվող նախագծերի շուրջ իր ծրագրերով։ Նախագահ Պուտինը հավանության արժանացրեց առաջարկն այն մասին, որ երկու միլիոն եվրոյի չափով հերթական կամավոր ներդրումը, որը Ռուսաստանը փոխանցում է ԿԽՄԿ-ին, նպատակաուղղվի Լեռնային Ղարաղաղում և դրա շուրջն այս կառույցի աշխատանքներին», - նշել է Լավրովը։
Խոսելով այդ տարածաշրջանի հումանիտար կարիքների մասին՝ Լավրովը նաև ընդգծել է Մոսկվայի ամենօրյա աշխատանքը տասնյակ միջազգային կազմակերպությունների և հատկապես ՄԱԿ-ի մասը կազմող կառույցների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այ...
36 ժամ ջուր չի լինելու որոշ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Երկար ժամանակով լույս չի լինելու նշված հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելո...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելո...