Հայտնի է Գյումրիում վթարից տուժածների ինքնությունը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:04-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղարիբջանյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ղարիբջանյանի խճուղու թիվ 3/8 հասցեում գտնվող «CPS» գազալցակայանի մոտ բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1992 թ.) և «Freightliner» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ռամազ Ուռուշաձե, ծնված 1968 թ.)։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Արմենակ Հ․, ծնված 1992 թ․ և Արկադի Վ․, ծնված 1991 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորներինը՝ ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևը
Ֆրանսիայի Սենատում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևի քննարկումը...