Հասարակություն

Անհետ կորածների ծնողները ՌԴ դեսպանատան դիմաց նամակ են գրում՝ դեսպանատուն հանձնելու համար

Անհետ կորածների ծնողները ՌԴ դեսպանատան դիմաց նամակ են գրում՝ դեսպանատուն հանձնելու համար
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:Ակցիայի մասնակիցները նամակ են պատրաստում…

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Ակցիայի մասնակիցները նամակ են պատրաստում, ինչպես նաև կազմում են անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:

Նրանք նամակով խնդրում են աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում:

Ակցիայի մասնակիցները սպասում են, որպեսզի դեսպանատնից որևէ մեկը մոտենա, լսի իրենց խնդիրները և վերցնի նամակն ու անհետ կորածների անուններով  ցուցակը:

Անհետ կորած զինվորների հարազատներն ավելի վաղ հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի մոտ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշեցին ակցիան շարունակել ՌԴ դեսպանատան մոտ: 

Նմանատիպ հոդվածներ

Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250