Հասարակություն

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ համացանցում գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութերի տարածումից

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ համացանցում գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութերի տարածումից
Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում…

Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:

Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով:

Նմանատիպ հոդվածներ

Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250