Հասարակություն

ՀՀ նախագահը հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ քննարկել երկրում տիրող իրավիճակը

ՀՀ նախագահը հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ քննարկել երկրում տիրող իրավիճակը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային…

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ավելի քան երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի, ծառացած բազմաթիվ դժվարությունների՝ տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական, կորոնավիրուսային, առկա ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունների մասին: Ընդգծվել է երկրում կայունության պահպանման կարևորությունը, պետական ինստիտուտների, կառույցների համակարգային կայացվածության անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել հատկապես սոցիալական ցանցերում տիրող անհանդուրժողականությանը և կեղծ լուրերի ու կեղծ օգտատերերի վտանգավոր առատությանը, ժողովրդին պառակտելու, հասարակության բևեռացվածության անթույլատրելիությանը:

Հանդիպման մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին, ինչպես նաև արտահայտել իրենց տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ելքերի վերաբերյալ։

Նմանատիպ հոդվածներ

Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250