Հասարակություն

Ականի պայթյունից վիրավորում ստացած արցախցի փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ ԱԻՊԾ

Ականի պայթյունից վիրավորում ստացած արցախցի փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ ԱԻՊԾ
Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ…

Վերջիններս հոսպիտալացվել են: Քիչ առաջ հանրապետական բժշկական կենտրոնում վիրավորներին այցելել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

Ծառայության ղեկավարը խոսել է բժիշկների հետ, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով: Վերջիններս հավաստիացրել են, որ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի նախաձեռնությամբ, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ շարունակվում է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնման և ադրբեջանական կողմի հետ փոխանակման գործընթացը:
ՏԵՂԵԿԱՆՔ
Պատերազմի առաջին օրվանից իրենց մասնագիտական առաքելությունը կատարելիս Արցախի ԱԻ պետական ծառայության 4 փրկարար ծառայողներ զոհվել են, ևս 17-ը՝ վիրավորվել:

Նմանատիպ հոդվածներ

Հայ ռազմագերիների վերաբերյալ Ադրբեջանը չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ. ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250