Խուճապի չմատնվել` սակրավորներն են աշխատում. Ստեփանակերտում հնարավոր է` պայթյուններ լսվեն
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր կարող են պայթյուններ լսվել։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին խուճապի չմատնվել։ Այսօր մայրաքաղաքում սակրավորները շարունակում են վնասազերծել պատերազմի օրերին ընկած ու չպայթած զենք-զինամթերքը։
«Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր: Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում»,- տեղեկացնում են ԱԻՊԾ-ից։
Հիշեցնենք՝ պատերազմի հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից սկսած, Ստեփանակերտի ամենաբանուկ թաղամասերում կասետային ռումբեր են կիրառվել։ Թշնամու կրակի տակ սակրավորներն օրուգիշեր վնասազերծում էին չպայթած զենք, զինամթերքը։
Պատերազմի օրերին մաքրման, վնասազերծման հիմնական աշխատանքները կատարվում էին մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի տարածքում, կրակի դադարեցումից հետո սակրավորներն ընդարձակեցին աշխատանքները՝ վնասազերծելով նաև այլ բնակավայրերում ընկած ու չպայթած ռումբերը, զենք-զինամթերքը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...