ԱՄՆ նախագահի հայտարարությունն ընտրությունների արդյունքները վերանայելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը տիրապետում է նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում կատարված բավականաչափ ընտրակեղծիքների մասին տեղեկությունների, որոնք կարող են փոխել քվեարկության արդյունքը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ինչո՞ւ է Ջո Բայդենը այդքան արագ կաբինետ կազմում, երբ իմ համախոհները հարյուր հազարավոր կեղծիքներ են հայտնաբերել»,- հայտարարել է Թրամփը:
Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ դա բավական կլինի չորս նահանգում քվեարկության արդյունքները փոխելու համար և «ավելի, քան բավական կլինի ընտրություններում հաղթելու համար»:
««Հույս ունեմ, որ դատարանները կամ օրենսդիրները կանեն դա (կվերանայեն ընտրությունների արդյունքները)»,- ասել է ԱՄՆ գործող նախագահը»։
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին, սակայն ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...
Արմեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին ազատեց պաշտպանության նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Դավիթ Տոնոյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից: