Շոյգուն Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Կողմերը քննարկել են ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնագրի իրականացումը:
Շոյգուն շնորհակալություն է հայտնել հանդիպման և ինչ-որ առումով հրատապ ու արդիական հարցերի շուրջ քննարկումների ժամանակ գտնելու համար: Նա նշել է, թե պատմական հայտարարությունից շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն իսկ որոշված դիրքերում են, սկսվել է փախստականների վերադարձը: Այս աշխատանքն, ըստ Շոյգուի, արդյունք է տալիս:
«Այս ընթացքում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև հետագայում»,- նշել է նա:
Ադրբեջանի նախագահը նշել է, թե եռակողմ համաձայնությունը հաջողությամբ իրականացվում է, ինչը «ևս մեկ անգամ ցույց է տալիս թե՛ ադրբեջանական և թե՛ հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերջ դնել երկարամյա հակամարտությանն ու անցնել քաղաքական կարգավորմանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...