ՄԻՊ-ը առանձնազրույցներէ ունեցել քաղաքացիական ակցիաների ժամանակ բերման ենթարկված և ձերբակալված անձանց հետ
Այս պահին տեղի են ունենում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի առանձնազրույցները նոյեմբերի 20-ին տեղի ունեցած քաղաքացիական ակցիաների ժամանակ բերման ենթարկված և ձերբակալված անձանց հետ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից:
Ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած ձերբակալություններին։
«Շուրջ 20 հանրային գործիչ 72 ժամով ձերբակալվել է՝ գերագույն գլխավոր դավաճանի հեռացման պահանջով «հանրահավաք կազմակերպելու և անցկացնելու» համար։ Շուրջ 200-ը բերման է ենթարկվել ու ժամեր անց ազատ է արձակվել։
Արժանապատվության ճգնաժամը շարունակվում է»,- գրել էր Մելիքյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...