ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
Նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Այվազյանն ընդգծեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Նախարարի խոսքով՝ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։
Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի՝ ՀՀ և ՌԴ արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորեցին տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի և ինտենսիվության պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Նախարար Այվազյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը:
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ լուսանկար Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ կատարած գաղտնի այցից. Mediaport
Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Ար...
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...
Արմեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին ազատեց պաշտպանության նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Դավիթ Տոնոյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից: