Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել Արցախի ոստիկանություն
Հարգելի հայրենակիցներ, 2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շագահործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։
Այս մասին գրառում է կատարվել Արցախի Հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 հեռախոսահամարին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...