ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղում անհետ կորածների ցուցակը փոխանցել է Կարմիր խաչին և Ադրբեջանին
ՌԴ ԱԻՆ-ի միջազգային գործունեության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցչին և Ադրբեջանի ներկայացուցիչներին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում անհետ կորածների ցուցակը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նրանց հետ Սոլովյովի հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ Ստեփանակերտում: Ցանկը կազմվել է ՌԴ ԱԻՆ-ի խնդրանքով: Ցանկում ընդգրկված են մեծամասամբ երիտասարդների անուններ: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կաջակցի անհետ կորածներին գտնելու հարցում։
«Այդ նույն ցուցակը ես փոխանցել եմ ադրբեջանական կողմին՝ իրենց ԱԻՆ-ի հետ համագործակցության շրջանակներում: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ արդեն սկսել են աշխատանքներ իրականացնել»,- նշել է Սոլովյովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...