Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիսում պատանդներ վերցրած տղամարդուն
Թբիլիսիում ուժայինները ձերբակալել են Ծերեթելի փողոցում գտնվող վարկային կազմակերպություն ներխուժած և պատանդներ վերցրած անձնավորությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել ոստիկանության պարեկային ծառայության ղեկավարը:
«Գործողությունները հաջողությամբ են ավարտվել: Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, զինված չարագործը ձերբակալվել է»,- նշել է վերջինս: Նրա խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհատ անձը հրազենով ներխուժել է վարկային կազմակերպության տարածք և 10 մարդու պատանդ վերցրել: Ավելի ուշ վրացական հեռուստաալիքը հրապարակել էր չարագործի տեսաուղերձը, որում նա պահանջում էր, որ երկրի խորհրդարանն արգելի մոլախաղերն ու իջեցնի վարկային տոկոսադրույքները, ինչպես նաև բարձրացնի կենսաթոշակները:
Նրա հետ ոստիկանների բանակցությունները մի քանի ժամ են տևել: Որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տղամարդը ոչ սթափ վիճակում է եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...