Ննջեց, որ չխենթանա. տիկին Ռիտան չէր կարող տեսնել այն ամենը, ինչ կատարվում է. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։
Նա, մասնավորապես, նշել է.
«Ննջեց, որ չխենթանա: Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում եւ Հայաստանում: Նա առանց դառնանալու առերեսվեց իր անձի եւ ընտանիքի նկատմամբ դրսեւորված մեծ դավաճանություններին եւ փոքրոգի չարությանը, բայց չէր հաշտվի որբացած Դադիվանքի, նամազով եւ մուղամով լցված Շուշիի եւ հայրենազրկված ժողովրդի իրողության հետ:
Տասնյակ հազարավոր անհատներ եւ ընտանիքներ են երջանկացել տիկին Ռիտայի նվիրումով եւ ջանքերով` լեյկեմիայի եւ աուտիզմի կենտրոններում բուժում եւ խնամք ստացող մանուկներից մինչեւ Հայրենիքի պաշտպանի տանը վերականգնվող զինհաշմանդամներ եւ «Արագիլ» հիմնադրամի ջանքերով արհեստական բեղմնավորման շնորհիվ զավակի արժանացած ընտանիքներ: Պատերազմի ամենածանր տարիներին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ Երեւան չտեղափոխված եւ Ստեփանակերտի ապաստարաններում դուստրերին մեծացրած եւ դաստիարակած տիկին Ռիտան չէր կարող համակերպվել այս դավաճանության, ցնորքի, կեղծիքի եւ բարոյալքման հետ:
Աստված հոգիդ լուսավորի, Մեծ Հայուհի»։
Նախկին նախարարն իր գրառմանը կից հրապարակել է Ռիտա Սարգսյանի կողմից հեղինակած երգը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Արցախի Մարտունի քաղաքի մոտ 70-80 տոկոսը ավերվել է. քաղաքապետ
Արցախի Մարտունի քաղաքում շենք-շինությունների 80 տոկոսը վնասվել է ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ ՌԻԱ Նովոստիի փոխ...