Ադրբեջանը Ռուսաստանին խնդրագիր է ուղարկել լրագրող Սեմյոն Պեգովի գործով
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի դատախազությանը` իրավաբանական օգնություն ստանալու համար, խնդրելով հետաքննել ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին՝ WarGonzo նախագծի ստեղծողին: Լրագրողը դա բացատրում է նախագծի մասնակիցների «բացահայտման աշխատանքով»: Ավելի վաղ Բաքվում քրեական գործ էր հարուցվել Պեգովի նկատմամբ՝ հայտնում է РИА Новости-ն:
Պարզաբանվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հանրապետության պետական սահմանն առանց փաստաթղթերի անօրինական հատելու փաստերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մասին Պեգովի և Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքացի Սեմյոն Բաղդասարովի կոչերի առիթով, որոնք, ըստ դատախազության, բռնության սպառնալիքով էթնիկ ատելություն են սերմանում, որոնց կապակցությամբ կատարվում է հետաքննություն:
Ինքը` Պեգովը, Telegram-ի իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության ոչ մի սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի սկզբունքների և իրենց անձնական համոզմունքների վրա
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...