ՌԴ պետդումայում կոչ են արել Ադրբեջանին պահպանել Ղարաբաղի կրոնական սրբավայրերը
Կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող կրոնական սրբավայրերը և պահպանել դրանց հասանելիությունը: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միությունների հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը։
Մամուլի ծառայության փոխանցմամբ Գավրիլովը նշել է, որ պետք է ապահովվի հասանելիությունը կրոնական օբյեկտներին` ինչպես մզկիթներին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցիներին:
«Մենք հուսով ենք, որ համապատասխան միջազգային իրավունքի սկզբունքներին և հավատացյալների իրավունքների պաշտպանությանը, Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը կպահպանվեն: Ապահովելով անվտանգությունն ու ազատ մուտքը դեպի կրոնական սրբավայրեր՝ Ադրբեջանը ցույց կտա իր քաղաքակրթվածությունը»,- ասել է Գավրիլովը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...