Աննա Հակոբյանը Կառավարությունում ընդունու՞մ է «Իմ քայլի» պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարներին
Քիչ առաջ թելեգրամ ինֆորմացիոն ալիքներից մեկը տեղեկություն շրջանառեց, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում ընդունում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարներին:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են մի քանի իմքայլականներ Կառավարության շենք մուտք գործում:
Իմքայլական պատգամավորներից էին` Արման Եղոյանը, Հայկ Սարգսյանը, Սիսակ Գաբրիելյանը և այլք:
Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկան նաև Զարուհի Բաթոյանը, Արման Բաբաջանյանը, Արմեն Փամբուխչյանը, որոնք Կառավարության շենք էին եկել արցախցիների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը մերժել է վարչապետ Փաշինյանի առաջարկը
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոս...
Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց. հայտնի է նրան փոխարինողի անունը. «Առավոտ»
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Մեր ունեցած տեղեկութ...
Արմեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին ազատեց պաշտպանության նախարարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Դավիթ Տոնոյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից:
Վարչապետը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.Վերջին...