ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունները պահվում են. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածությունները պահվում են, և իրավիճակն այնտեղ կայունանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն այս մասին ասել է BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:
Խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ սեպտեմբերին սրվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: «Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները երկու բարեկամական երկրների միջև և համոզել նրանց հանգել փոխզիջումային որոշումների: Մեր միջնորդական ջանքերի արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի ամբողջական դադարեցման և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու մասին»,- ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ այդ ամենը ֆիքսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Շուշիի հանձնումը երբեք չի բարձրացվել, այն ի հայտ է եկել այս պատերազմի ընթացքում. Պուտին
ՌԴ նախագահը նշել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորմանը մոտ ենք եղել մի քանի անգամ, պատերազմից հնա...