Հայտարարում եմ Փաշինյանի, Ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին. վարչապետի նախկին խորհրդական
Ես ամբողջ պատերազմի ընթացքում, ամեն օր կոչ եմ արել, ինքս այդպես վարվելով, օրինակ եմ ծառայել, կառավարության շուրջ համախմբման: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դա արել եմ ինստիտուցիոնալ պետականության գաղափարով առաջնորդվելով: Պետությունը երկու ճակատով չպայքարելու գաղափարով: Արել եմ դա, ունենալով գաղափարական բազմաթիվ անհամաձայնություններ իշխող վարչակարգի հետ:
Այդպես եմ վարվել, նույնիսկ Պատերազմի առաջին օրերին, իր գնից 4 անգամ ավելի թանկ, 2 Իլ-76 օդանավ գնելում երկրի գրպանից մոտ 6 մլն ԱՄՆ դոլլար թալանելու փաստը չհանրայնացնելով:
Ես տեղեկացրել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող խենթի օգնականին եւ քպ-ական մի փոխնախարարի, որ մինչեւ պատերազմի ավարտը ես կլռեմ, որ պառակտում ու կասկած չմտցնեմ, բայց էդ թալանողները դրանից ավել ժամանակ չունեն:
Ու եթե էդ հարցը չուղղվեց մինչեւ պատերազմի ավարտ, ապա ես դրանից անմիջապես հետո դատարան եմ դիմելու: Պատերազմն ավարտվեց, ավելի ճիշտ մեր գլխին մեր ձեռով դրած խենթն ավարտեց անսպասելի եւ կործանարար ճանապարհով:
Ես այլեւս ազատ եմ իմ հայտարարություններում: Եվ հայտարարում եմ վարչապետի պաշտոնը զավթած նիկոլ փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող տիգրան ավինյանի տնտեսական հանցագործությունների իմ ունեցած բազմաթիվ փաստերի մասին:
Սկսված 2019 թ. Եգիպտոսում հայ զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված գումարի մեծ մասի թալանից, ԱՄՆ վարձու օդանավով թռիչք պատվիրելու արժեքից, անհասկանալի թանկ արժեքով Իլ-76 օդանավ գնելու անհասկանալի որոշումից, երբ ՀՀ-ն ուներ 3 այդպիսի օդանավ: Իհարկե, մի քիչ խելք հավաքել են արդեն: Հիմա ցույց կտան, որ դա մասնավոր անձինք են առել:
Բայց նույնիսյկ էս պարագայում այդ մասնավոր անձանց պատվիրատուն պետությունն է: Եվ էդ մասնավոր անձանցից շուկայական արժեքից թանկ օդանավ վարձելը հենց երկքայլանոց կոռուպցիոն սխեմա է: Էս դեռ տնտեսական թալանի մասով միայն: Ստեղ կա նաեւ հակապետական գործունեության մեղադրանք, որը պետքա դիտարկվի միայն հայրենիքի դավաճանության հոդվածով: Բայց էս հարցին կանդրադառնամ ավելի հանգամանորեն ու մի փոքր ուշ:
Ասեմ, որ ես ոչ ոքի շահը չեմ պաշտպանում, բացի իմ թալանված ու թալանվող երկրի, Ու ոչ էլ էն 17 կուսակցություն կոչվողներից որեւէ մեկի հետ կապ ունեմ, կամ համակիր եմ: Համոզված եմ, որ նրանց բոլորին պետքա հենց հիմա ձերբակալել պատերազմի ժամանակ հեղաշրջման փորձի մեղադրանքով: Որովհետեւ նրանք քայլիչի հրաժարականը պահանջել են դեռեւս վերջինի կողմից խայտառակությունը չլափած ժամանակ: Ես հանդես եմ գալիս միայն եւ միայն իմ` դեռեւս գոյություն ունեցող երկրի ոչ հպարտ, անպատված ու ստորացված քաղաքացու անունից: Եվ ամեն բան կանեմ, կյանքս կդնեմ, ոնց որ մինչեւ հիմա եմ արել, որ թոռներս գոնե անարգված չլինեն: Որ էս երկրից մի ցենտ անգամ, մի լումա թալանած ցանկացած սրիկա հայտնվի բանտում: Եվ այսպես` Գանձագողություն»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Քննարկվել է...
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնակա...
Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...
Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ Ա...