Առաջին անգամ ես ահազանգել եմ, երբ հակառակորդը, գրավելով Մատաղիսը և Թալիշը, վտանգել էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը. ԱՀ նախագահ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղերձում անդրադարձավ պատերազմական օրերին տիրող իրավիճակին:
«Առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը, գրավելով Մատաղիսը և Թալիշը, վտանգել էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ Եղնիկներ կոչվող տեղամասում զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք ռեսուրսներ մարդկային, որպեսզի կարողանանք առաջնագծում՝ գոնե Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ Այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել և ասել՝ ես գնում եմ առաջնագիծ։ Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապի մեջ էր, ոչ թե Պաշտպանության բանակի, զինված ուժերի, այլ առաջնագծում եղած զորքի՝ տարբեր կամավորականների և այլն։
Այդ օրը, երբ որ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք ՀՀ-ից եկած մեր Ազգային անվտանգության ամենաուժեղ, էլիտար ստորաբաժանումները և նաև Արցախից հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առջև ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան՝ չեն եկել։ Թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։ Դրա մասին այսօր արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել»,- պատմեց Հարությունյանը։
«Իհարկե, շատ քիչ զորք միացավ ինձ, ու մենք կարողացանք կատարել այն խնդիրը, և դրա շնորհիվ Եղնիկները գտնվում են ամբողջությամբ մեր վերահսկողության տակ։ Հոկտմեբերի 3-ին կոչ եմ արել և ասել՝ օրհասական վիճակում ենք՝ մարդկային ռեսուրս է պետք, մյուսն արդեն տեսել եք հոկտեմբերի 18-ին և այլն։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք»,- շեշտեց ԱՀ նախագահը։
Ըստ Հարությունյանի՝ մի քանի օր առաջ ռուս վերլուծաբաններից մեկը կարծիք էր հայտնել, որ եթե հայերը ուզում են հաղթել Ղարաբաղյան պատերազմում, պետք է մոբիլիզացնել մինչև 80-100 հազար մարդ:
Հարությունյանը հայտարարեց, որ չի ուզում կոնկրետ թվեր ասել, թե ինչքան կամավորական ու պահեստազոր է միացել, բայց, ըստ նրա, զորքին թողել են մենակ: «Կամավորական ջոկատներ կային շատ, որոնց մի մասը բարեխղճորեն մինչև վերջին օրը, մինչև վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ պահեստազորից համալրված ստորաբաժանումները ևս եկել են՝ մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...