Սպորտ

Արծվի վերջին թռիչքը. Խաբիբ Նուրմագոմեդովը պաշտպանել է UFC-ի չեմպիոնի կոչումը և հայտնել կարիերան ավարտելու մասին

WRed 1,657 դիտում

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն է անցկացրել ռինգում՝ մրցելով ամերիկացի Ջասթին Գեթջիի հետ:

 

Նուրմագոմեդոովը երկրորդ խաղափուլում խեղդող հնարքով հաղթանակի է հասել ամերիկացի մարզիկի նկատմամբ՝ երրորդ անգամ պաշտպանելով UFC-ի՝ թեթև քաշային կարգում չեմպիոնի կոչումը:

 

«Այսօր իմ վերջին մենամարտն էր UFC-ում: Այն ամենն, ինչ ես ուզում եմ UFC-ից, մարզիկների վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնելն է՝ անկախ քաշային կարգից:

Մարզիկը շնորհակալություն է հայտնել ռուսախոս երկրպագուներին՝ կոչ անելով նրանց հիշել ու հոգ տանել իրենց ծնողների մասին:

«Ես արդեն միայն մեկ ծնող ունեմ՝ իմ մորը, ցանկանում եմ նրան ավելի շատ ժամանակ հատկացնել»,- կարիերան ավարտելու որոշումն այսպես է պարզաբանել մարզիկը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250