Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ղրիմը չի ճանաչում որպես ռուսական տարածաշրջան և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Նման հայտարարություն պետության ղեկավարը արել է Թուրքիայում աշխատանքային այցով գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Թուրքիան Ուկրաինան դիտարկում է որպես առանցքային երկիր մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման առումով։ Այդ պատճառով մենք միշտ աջակցել ենք և աջակցելու ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու «բռնակցումը» և Ուկրաինայի հետ «կաջակցի Ղրիմի թաթարներին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խո...
Ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի ցանկությունները. Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հոգեհանգստին
Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...