Երևանի «Մուրացան» հիվանդանոցի տարածքում հայտնաբերված երկու օտարերկրացիները Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ են, զբաղվում են բանվորական աշխատանքով. ԱԱԾ
Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հրատապ կերպով, հայտնաբերվել են քաղաքացիների կողմից նկատված երկու օտարերկրացիները:
Համապատասխան պարզաբանումների ընթացքում նշված անձանց՝ հակառակորդի հետ կապ ունենալու, տեղի ունեցող հակամարտությանն առնչվելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:
Պարզվել է, որ նրանք Ուզբեկստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ են, դեռևս 2020 թվականի մարտ ամսից հանգամանքների բերումով և ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, զբաղվում են բանվորական աշխատանքով, վարձակալական հիմունքներով բնակվում են Երևանում, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրանց մեկնումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածման սահմանափակումներով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող զգոնության համար և նրանց կրկին հորդորում, որ կասկածելի անձանց ու երևույթներ նկատելու դեպքում առաջնային կերպով հայտնեն պատկան մարմիններին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտին. վնասվել են բնակելի շենքեր. կան տուժածներ .Արցախի Միպ
ՇՏԱՊ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ...Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալ...
Հրապարակվել են Արցախում ադրբեջանական կողմից կռված և սպանված վարձկանների լուսանկարները. Jesr Press
Արաբալեզու էլեկտրոնային Jesr Press պարբերականը հրապարակել է Արցախում Ադրբեջանի կողմից կռված և վիրավորված վարձկանի առաջին...
Հարվածային ԱԹՍ-ները Գեղարքունիքում ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. կա զոհ և վիրավորներ. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.«Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ո...