Ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն. հակառակորդին մոլորության մեջ է գցել և դիրքը հետ վերցրել
Մեր մարտական ոգին շատ բարձր է, երախտիքի խոսք պետք է ասեմ մեր ժողովրդին, ահավոր հզոր ոգի կա, համազգային պոռթկումը՝ զորքերից մինչև բնակչություն շատ բարձր է: Այս մասին Առաջին ալիքի հատուկ թողարկմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը պատմեց մարտական գործողություններում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների մասին։ «Մռովի լեռնաշղթայի հատվածում սովորական ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն, մարտավարական գրագիտություն: Ըստ անհրաժեշտության, երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է՝ հասկանալով, որ չի կարող պահել գերակայող ուժերի ազդեցության տակ, հակառակորդին մոլորության մեջ է գցել, սպասել է հարմար պահի և գրոհել է ու դիրքը հետ վերցրել»: Նա նաև պատմեց, որ մի հայտնի դիրք կա, որտեղ սպան, ով շարքային զինվոր է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ, այսօր վաշտի հրամանատար է, բացարձակ հերոսություն է դրսևորել իր անձնակազմի հետ՝ մեծ վնասներ հասցնելով հակառակորդին:
«Ընթանում է հինգերորդ սերնդի պատերազմ՝ մասամբ բացառություններով»,-ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ստեփանակերտին խփելը, կարելի է ասել, անզորության ճիգեր են Ադրբեջանի կողմից:
«Մենք դեռ չենք կիրառել ողջ պոտենցյալը»,-ասաց նա և նշեց, որ մենք չենք հարվածում խաղաղ բնակչությանը: Նա շեշտեց, որ զորքը ոչ սննդամթերքի, ոչ էլ քաղցրավենիքի պակաս չունի:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները։ Ադ...