Տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը պատասխան է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչերին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրետանու և հրթիռի կիրառմամբ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:
«Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
Ավելի ուշ ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ կողմից ոչնչացվել են:
Հատկանշական է, որ Ադրբեջանը գնում է հետագա սրացման մարտական գործողություններն անհապաղ դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց:
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի այս գործողությունները և գնահատում դրանք՝ որպես հակամարտության հետագա սրացման քայլ։ Թուրքիայի հրահրմամբ և ուղղակի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղություն հաստատելու կոչերին և ջանքերին:
Հակամարտության հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...