Միջազգային լրագրողները գիտեին՝ ինչպես չթիրախավորվել, բայց Ադրբեջանը դիտավորյալ է դա անում
Արցախում աշխատող միջազգային լրագրողների մեծ մասը պրոֆեսիոնալներ են, գրագետ լուսաբանում են։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նկատեց՝ այդ լրագրողները լուսաբանել են ոչ մեկ պատերազմ, ոչ մեկ կոնֆլիկտ, եղել են աշխարհի տարբեր կետերում:
«Նրանք նույնիսկ գիտեն՝ ինչպես չթիրախավորվել անզգուշությամբ, բայց, միևնույն է, թիրախավորվում են, որովհետև Ադրբեջանը դիտմամբ է թիրախավորում նրանց»:
Հարցին՝ արդյո՞ք սահմանին լրագրողների աշխատանքի հետևանքով տեղեկությունների արտահոսք չի լինում, Հովհաննիսյանը պատասխանեց.
«Այսպես ասած «կիքսեր» լինում են՝ մասնագիտական, անզգուշության, բայց դրանք այդքան մեծ չեն՝ չճշտված տեղեկություններ հրապարակել, հակառակորդի կեղծիքները դաշտ բերել, դեպքեր եղել են, բայց այդքան չեն: Լրատվական դաշտում հակառակորդը կոնկրետ վերջնականապաես պարտված է, մենք թափանցիկ ենք, պարզ ենք, մեր տունն ենք պահում»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...