Կրկին զոհեր ունենք. Կոտայքի մարզպետարան
Կրկին զոհեր ունենք
Մեծագույն ցավով ու խորը կսկիծով հայտնում ենք արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ ընթացող մարտական գործողությունների ընթացքում Կոտայքի մարզից զոհված զինծառայողների մասին:
2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Պատվական Վաչագանի Հարությունյան - Ակունք համայնքի Զառ բնակավայր. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ին՝ Ակունքի Զառ գյուղում (Պարույր Սևակի 2-րդ նրբանցք տուն 5), հուղարկավորությունը՝ վաղը ժամը 13:00-ին Զառի գերեզմանատանը:
2000 թվականին ծնված Էդգար Արայիկի Առաքելյան –Հրազդան համայնք. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին (Հրազդանի Մյասնիկյան փողոցի 17 հասցեում՝ տանը), հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին՝ Կոճոռ թաղամասի գերեզմանատանը:
2000 թվականին ծնված Վահե Արայիկի Առաքելյան –Հրազդան համայնք. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին (Հրազդանի Մյասնիկյան փողոցի 17 հասցեում՝ տանը), հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին՝ Կոճոռ թաղամասի գերեզմանատանը:
2000 թվականին ծնված ժամկետային զինծառայող Սուրեն Հարությունի Բաբայան – Գառնի համայնք. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝ Գառնու եկեղեցում (հասցե.Կամոյի 26), հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին Գառնու զոհվածների պանթեոնում:
2001 թվականին ծնված ժամկետային զինծառայող Էդուարդ Գրիշայի Հովհաննիսյան – Աբովյան համայնք. հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00-ին՝գերեզմանատանը հարակից սգո սրահում (Սարալանջի փողոց 32/38/1), հուղարկավորությունը վաղը ժամը 13:00-ին՝ Սարալանջի գերեզմանատանը (Սարալանջ փողոց):
Ցավակցում ենք և հայտնում մեր զորակցությունը զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին:
Խորապես հասկանալով իրավիճակի հուզականությունը՝ այնուամենայնիվ, խնդրում և հորդորում ենք՝ պահպանել համաճարակային անվտանգության կանոնները՝ հնարավորինս բացառելով մարդկային կուտակումները:
Փառք և խոնարհում մերօրյա հերոսներին:
Կոտայքի մարզպետարան
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...