Իրանցի խորհրդարանականը իր երկրի ԱԳՆ-ին կոչ է արել կանխել տարածաշրջանում անկայունությունը
Իրանի խորհրդարանում Քալեյբար քաղաքի ներկայացուցիչ Հոսեյն Հաթամին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի՝ խորհրդարանական հարցերով տեղակալի հետ և իր բողոքն ու անհանգստությունն է հայտնել Խոդաֆարինի շրջանում հրթիռներ ընկնելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հաթամին ասել է իրանական «Irna» գործակալությանը տված հարցազրույցում:
Նա ԱԳՆ-ին կոչ է արել լրջորեն ներգրավվել և կանխել տարածաշրջանում անկայունությունը և թույլ չտալ, որ Իրանի քաղաքացիներին վնաս հասցվի։
Արտգործնախարարի տեղակալը ափսոսանք է հայտնել և վստահեցրել, որ դիվանագիտական ապարատը հետամուտ կլինի խնդրին։
Նա նաև նշել է, որ Զինված ուժերի, ՆԳՆ-ի, ԱԳՆ-ի, խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված բարձրաստիճան պատվիրակությունը մեկնելու է Խոդաֆարին՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ծագած խնդիրներին հետամուտ լինելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների անունները։ Ադ...