Հայ թենիսիստները ևս մեկնել են առաջնագիծ. Երևանում նախատեսված թենիսի միջազգային մրցաշարը հետաձգվել է
Հայաստանի առաջատար թենիսիստները նույնպես մեկնել են առաջնագիծ: Այս մասին ArmSport.am-ը տեղեկացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայից:
«Առաջնագիծ են մեկնել ոչ միայն թենիսիստները, այլ նաև մրցավարական անձնակազմի ներկայացուցիչները: Մեկնողների թվում է նաև Հայաստանի 2-րդ ռակետ Աշոտ Գևորգյանը, որն առաջին օրվանից առաջնագծում է: Արցախում է նաև ապրիլյան քառoրյայի մասնակից Հրանտ Սարկիսովը»,-տեղեկացանք Հայաստանի թենիսի ֆեդերացիայից:
Նշենք, որ տարվա օրացուցային պլանով նախատեսված՝ Երևանում այսօր մեկնարկելու էր թենիսի ITF մինչև 18 տարեկանների միջազգային մրցաշարը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...