Չստուգված, վտանգավոր սննդամթերք Հայաստան չի մտնում. ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն, ինչն արտակարգ զգոնություն է պահանջում կենսագործունեության բոլոր բնագավառներում: Իրավիճակից ելնելով՝ առաջացել է սննդամթերքի սահմանային և պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն, որի նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ կենսաբանական, քիմիական ու ճառագայթային ախտահարվածության և ախտոտվածության ցուցանիշների շրջանակը:
Դա նշանակում է, որ, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության շրջանակներում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ուժեղացված լաբորատոր հսկողության՝ անկախ ներմուծման երկրից:
Տեղեկացնենք նաև, որ ՍԱՏՄ մասնագետները մշտապես հետևում են Սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման հարթակի (RASFF) տեղեկատվությանն ու թարմացումներին, որի ազդարարումների հիման վրա էլ երկրի սահմանին իրականացվում է վերահսկողությունը: Այն վերաբերում է ոչ թե երկրների, այլ ցանկացած երկրի առանձին արտադրողի ու ապրանքանիշի հստակ խմբաքանակի:
Հայաստանի Հանրապետություն չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...