«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում թունավորվածների թիվը հասել է 50-ի, երեկվանից այլ մատակարար է սննդով ապահովում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում սննդային թունավորման դեպքերի թիվը հասել է 50-ի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ թվի աճը պայմանավորված է հերթափոխի փոփոխությամբ։
Թունավորվածներից 8-ը պացիենտներ են, որոնցից 2-ը՝ հղիներ, մնացածը բուժանձնակազմից։ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ բոլորի առողջական վիճակն այժմ բավարար է, ջերմություն չունեն։
Նշենք, որ նախնական վարկածով՝ թունավորման պատճառ է եղել հիվանդանոցի տարածքում գործող «Արտ լանչ» սննդի կետը, մասնավորապես՝ այդ օրը մատակարարված մսով փլավը։
Պատկան մարմինները արդեն իսկ համապատասխան փորձանմուշներ են վերցրել ուսումնասիրություններ իրականացնելու եւ հանգամանքները պարզելու համար։ Դեռեւս փորձաքնության եզրակացության պատասխանները չկան։ Երեկվանից արդեն «Արտ լանչը» սնունդ չի մատակարարում, այլ մատակարար կա։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...