Լեհաստանը և Լիտվան նույնպես կարող են փակել սահմանը Բելառուսի հետ
Լիտվայի և Լեհաստանի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Անջեյ Դուդան այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ այդ երկրների հետ սահմանները փակելու մասին հայտարարությանը նշել են, որ իրենք նույնպես կարող են փակել Բելառուսի հետ սահմանը, Լիտվայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով գրում է tass.ru-ն։
«Որոշ երկրների իշխանությունները պարզապես մոռանում են, որ միջազգային հարաբերություններում հայելային սկզբունք է գործում։ Սահմանները կարող են փակվել երկու կողմից»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Նաուսեդայի խոսքը։
Նա Մինսկի գործողությունները որակել է «սադրանք՝ առանց կոնկրետ հիմքերի»։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ստիպված է Լիտվայի, Լեհաստանի հետ փակել, իսկ Ուկրաինայի հետ խստացնել երկրի սահմանները։
Նա դիմել էր այդ երկրների ժողովուրդներին՝ կոչ անելով կանգնեցնել իրենց «խենթ» ղեկավարներին ու թույլ չտալ, որ «տաք պատերազմ» սկսի:
«Ստիպված ենք զորքերը հեռացնել փողոցներից, ինչպես արդեն ասել եմ, բանակի կեսը ոտքի հանել, և փակել Արևմուտքի, հատկապես՝ Լիտվայի և Լեհաստանի հետ պետական սահմանները։ Շատ մեծ ափսոսանքով ստիպված ենք նաև ուժեղացնել սահմանը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- նշել էր Լուկաշենկոն։
Նշենք, որ Բելառուսում լարված ներքաղական իրավիճակ է: Բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Լեդի Գագան ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից
Երգչուհի Լեդի Գագան ցուցադրել է «911» երգի տեսահոլովակը, որում հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստից տարրեր կան: Գա...
Եղանակը Հայաստանում. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին առանձին շր...
Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել
«Reuters» գործակալությունը, հղում անելով Լիբանանի Զինված ուժերի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ մայրաքաղաք...