«Ժամանակի հարց է». Տիխանովսկայան՝ Լուկաշենկոյի՝ Բելառուսի նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հոդված է հեղինակել ամերիկյան Washington Post-ի համար, որում նա հայտարարել է ընդդիմության՝ պետական ապարատի զանգվածային գործողությունները և բոյկոտները շարունակելու և գործարաններում գործադուլ անող բանվորներին աջակցելու ծրագրերի մասին: «Մեզ մնում է միայն միասնական լինել: Եվ մի՛ հարցրեք՝ կհաղթե՞նք արդյոք: Մենք արդեն հաղթել ենք», - գրել է Տիխանովսկայան ամերիկյան հրատարակության համար նախատեսված հոդվածում: Նա նշել է, որ Բելառուսն արդեն անցել է «հետադարձի սահմանը», և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղ թե ուշ հեռանալու է իշխանությունից: «Մենք, որպես երկիր, անցել ենք այդ սահմանը: Լուկաշենկոն ապագա չունի՝ որպես այս երկրի ղեկավար, և միայն ժամանակ է պետք, որպեսզի նա հեռանա իշխանությունից», - ասել է Տիխանովսկայան: «Բայց հիմա մենք պետք է շարունակենք գործի դնել մեր ջանքերը: Եվ մենք արդեն փորձով գիտենք, թե կոնկրետ ինչ պետք է անել», - ասվում է նրա հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է` վթարի պատճառով 2 օր ջրանջատում կլինի նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Վրաստանում նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սեպտեմբերի 15-ից ևս մի քանի փոփոխություն է մտել ուժի մեջ: Կառա...