Վրաստանում նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սեպտեմբերի 15-ից ևս մի քանի փոփոխություն է մտել ուժի մեջ: Կառանձնացնենք դրանցից երեքը:
Կրճատվել է կարանտինի ժամկետը
Այսօրվանից Վրաստանում կարանտինի ժամկետը կրճատվել է: Մասնավորապես, մինչ այս պահը կարանտինի տևողությունը 12 օր էր, այսօրվանից կլինի 8 օր: Համապատասխան որոշումը միջգերատեսչական խորհուրդը կայացրել էր մի քանի օր առաջ:
Ուսումնական տարին խոշոր քաղաքներում մեկնարկել է հեռավար
Սեպտեմբերի 15-ին Վրաստանում մեկնարկել է 2020-21 ուսումնական տարին, որը, սակայն, մինչև հոկտեմբերի 1-ը հեռավար ռեժիմով է անցկացվելու Վրաստանի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Թբիլիսին, Քութաիսին, Ռուսթավին, Գորին, Զուգդիդին և Փոթին: Ըստ Վրաստանի կառավարության՝ դասասենյակներում ու լսարաններում ուսումնական գործընթացը կշարունակվի հոկտեմբերի 1-ից:
Օտարերկրացիներն առանց PCR թեստ հանձնելու չեն կարողանա մուտք գործել Վրաստան
Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն առանց պայմանի բացել է սահմանը, այսօրվանից երկիր մուտք գործելու համար պետք է ներկայացնեն PCR թեստի արդյունքները: Այս որոշումը Վրաստանի կառավարությունը կայացրել է օրեր առաջ: Մասնավորապես, օտարերկրացիներն այսօրվանից երկրի սահմանը հատելիս պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի ադյունքները:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է` վթարի պատճառով 2 օր ջրանջատում կլինի նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր S-300-ները
Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգեր...