Toyota Prado- ն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել. 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Toyota Prado մակնիշի 88 PP 887 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Բժիշկները մինչև նրան հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որետղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչակա վարչության Թալինի քննչական բաժի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ: Փաստի առիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի անվտանգությունն ապահովելու նպատակով նրան ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ Էդգար Հովհաննիսյանը վերցրել է իր հսկողության տակ, ում քննիչի հանձնարարականով տեղափոխում են հիվանդանոց՝ պարզելու սթափության աստիճանը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը ուղևորներ են: Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Խոշոր վթար երթուղայինի մասնակցությամբ. մանրամասներ տուժած քաղաքացիների առողջական վիճակից
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր ժամը 18։11-ին ԱԻՆ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյու...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...