Քաղաքականություն

Լարված իրավիճակ Մինսկում. ցուցարարները մոտեցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին

Լարված իրավիճակ Մինսկում. ցուցարարները մոտեցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի  նստավայրին
Մինսկում բազմահազարանոց ցույցի մասնակիցները մոտեցել են Անկախության պալատին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին։ Այդ մասին գրում է ТАСС-ը։ Միևնույն ժամանակ, Հաղթողների պողոտան…

Մինսկում բազմահազարանոց ցույցի մասնակիցները մոտեցել են Անկախության պալատին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին։ Այդ մասին գրում է ТАСС-ը։ 
Միևնույն ժամանակ, Հաղթողների պողոտան, որ տանում է դեպի նստավայր, շրջափակել են վահաններով հատուկջոկատայինները։ Ճանապարհին նաև ջրցաններ ու 3 մետրանոց մետաղական պատնեշներ են։ Ցուցարարները գոչում են՝ ՙԴուրս արի՚, ՙՈրքան արժե խիղճդ՚։ 
РИА Новости-ն հայտնում է, որ նստավայրի մոտ է գտնվում Բելառուսի Գերագույն դատարանի շենքը: Հարևանությամբ կայանվել է փշալարարեվ մեքենան:  
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ ուժային կառույցների ներկայացուցիչներն արդեն տասնյակ  քաղաքացիների են ձերբակալել:   
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ չարտոնագրված բողոքի ցույցեր այսօր տեղի են ունենում Բելառուսի բոլոր մարզերում, մասնակիցների թիվը, ըստ ականատեսների  100 000 անցնում է: 
Հիշեցնենք, որ ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր բողոքի ցույցեր են իրականացնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո՝ բողոքելով արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահը: 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250