Սպորտ

Եթե շուտ կարողանայինք գոլ խփել, խաղի ելքն այլ կլիներ. Խոակին Կապառոս

WRed 317 դիտում
Եթե շուտ կարողանայինք գոլ խփել, խաղի ելքն այլ կլիներ.  Խոակին Կապառոս

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել:  Խոսելով խաղի մասին ասել է, որ նախ շնորհավորել է ֆուտբոլիստներին նման խաղի համար: Հեշտ չէ խաղասկզբում գոլ բաց թողնել 11 մետրանոցից: Կար խախտում, թե ոչ՝ դա դիտողներն ավելի լավ կիմանան, սակայն իր թիմը չհուսահատվեց: Փաստորեն երկու ստանդարտից գոլ բաց թողեցին, բայց թիմը չհանձնվեց և մինչև վերջ պայքարեց, այնպես որ ինքը շնորհավորում եմ իր ֆուտբոլիստներին մեծ ջանքեր գործադրելու համար: Մարզիչն անդրադարձել է 11 մետրանոցների և ընդմիջմանը ֆուտբոլիստներին տված խորհուրդների մասին խոսել: 11 մետրանոցներին անդրադառնալով, ինքը խուսափում է ընդհանրապես գնահատական տալ մրցավարների աշխատանքին: Ընդմիջմանն ասել է, որ շարունակեն խաղալ ու ջանքեր գործադրեն: Գոլային պահեր ունեցել են, բայց չստացվեց: Եթե շուտ կարողանային գոլ խփել, խաղի ելքն այլ կլիներ: Ամեն դեպքում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին: Ինչ վերաբերում է մրցաշարում թիմի շանսերին, ասել է, որ ամեն ինչ նոր է սկսվում  և կարծում է թիմը կկարողանա հաջող հանդես գալ: Խոակին Կապառոսը նշում է, որ մեր խմբում հանդես եկող թիմերը հավասար հնարավորություններ ունեն: Իհարկե շատ կարևոր է մարզական բախտը, որը մեզ չժպտաց: Խաղի ելքը կարող էր լրիվ այլ լինել: Խմբի մասին կարող խոսելով, ասել է, որ ցանկացած թիմ կարող է հաղթել մյուսին: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250